Իսրայելի բանակը նախապատրաստում է ցամաքային գործողություններ Գազայի հատվածում
Իսրայելի Պաշտպանության ուժերի խոսնակ Յոնաթան Կոնկրիկուսը խոսել է Գազայի հատվածում ցամաքային գործողություններին իսրայելական բանակի նախապատրաստման մասին: Այս մասին հայտնում է Ria.ru կայքը։
Նա մասնավորապես նշել է․«Գազայի դիվիզիայի զորքերը նախապատրաստման տարբեր փուլերում են, ներառյալ Գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարականները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռ չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»։
Նշվում է, որ իսրայելցի զինվորները վերջին անգամ ցամաքային գործողություն են իրականացրել Պաղեստինյան Գազայի հատվածում 2014 թվականին։