Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից

Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան․ մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ․ Մինասյան

Մաղթում եմ՝ այս մարդիկ մի օր հասկանան, որ Նիկոլին գրկաբաց ընդունելու պատճառով անդունդը գլորեցին երկիրն ու «վաստակեցին» իրենց ապագան՝ ի դեմս ադրբեջանցի զինվորականների, համավարակի, սովի ու գործազրկության, որոնք, ի դեպ, արդեն թափանցել են Գեղարքունիք։ Այս մասին ֆեսբուքի էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Նիկոլ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն

Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը։ 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետև անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգնել էր պատերազմի վտանգից կամ ամեն գնով դեմ էր պատերազմին։ Մարդիկ ուզում էին լավ կյանք՝ առանց տագնապի։

Ու մինչև կսկսեք հակադարձել, թե իրականում Նիկոլին իշխանության բերելու պատճառները սոցիալական էին, տիրում էր անարդարություն, կարմիր գծերի ու արագաչափերի «տեռոր», նայեք ձեր շուրջբոլորը։ Այդ ամենը կա նաև այսօր՝ ավելի բացահայտ ու ավելի լպիրշ։ Ու տպավորություն է, թե մի մասն առանձնապես չի էլ նեղվում այդ փաստից։ Հետևաբար, եկեք չխաբենք ինքներս մեզ։

Մարդիկ գիտակցաբար ընտրեցին Նիկոլին և նրա անթաքույց պարտվողական պացիֆիզմը. հավաքական «սաքունցանիկոլական» գիծը։ Ու այդպես էլ կշարունակվեր, եթե չլիներ պատերազմը։ Քչերն էին գիտակցումը, որ պատերազմը ոչ միայն հանուն Արցախի է, այլև հանուն Հայաստանի անվտանգության։ Ու բոլորին թվում էր, թե Արցախը տանք, խաղաղ և անվտանգ ենք ապրելու։ Նաև այս ինքնախաբեության պատճառով էր, որ չնայած սոսկալի կորուստներին, դավաճանությանը, միտումնավոր պարտությանը, Նիկոլը մնաց։ Մնաց, որովհետև մարդիկ ընկան 2-րդ ամենամեծ թակարդը՝ հավատալով, թե «ինչ եղել, եղել է, վիժվածքը եթե մնա, պատերազմը չի վերսկսի»։

Շատերն ինչպես առաջ, այնպես էլ հիմա չեն ուզում առերեսվել իրականությանը։ Իսկ իրականությանն այն է, որ երբ ասվում էր՝ Նիկոլը եթե գա լինելու է պատերազմ, ոչ ոք չէր լսում։ Հետո երբ ասվում էր, որ Նիկոլի դիվանագիտությունը հանգեցնելու է պատերազմի, էլի ոչ ոք չլսեց, այնպես ինչպես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ասվում էր, որ եթե Նիկոլը մնա, միշտ լինելու է պերմանենտ պատերազմ (և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններին) ու էլի ոչ ոք չլսեց։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև «նիկոլիզմի» հիմքում իրականության հերքումն է։

Կապիտուլյացիային հաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղվել է ամեն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց։
6 ամիս պաշտպանության հարբեցող նախարարը զբաղված է սապոգ լիզելով՝ առաջնագիծը կառուցելու փոխարեն։

6 ամիս քանդվում է գլխավոր շտաբը, կամ այն ինչ մնացել է դրանից։ Իսկ այդ ընթացքում Արցախը օկուպացրած «կիրթ և կառուցողականը» Սյունիքն ու Սևանը զավթելու պլաններից էր խոսում։

6 ամիս իշխանությունը Հայաստանի ժողովրդի թույլտվությամբ կամ առնվազն լռության պայմաններում զբաղվել է ամեն ինչով, բացի երկրի սահմաններն ամրացնելուց ու բանակի փշրանքները հավաքելուց։ Լոտոյի մասին օրենք են փոխում, ՄԻՊ ընտրության նոր կարգ սահմանում, Գանդիի արձան տեղադրում ու մանր-մունր գանդիկություններ անում։

Ու այսքանից հետո որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայասանին հանգիստ կթողնեն: Ինչո՞ւ պիտի թողնեն, երբ տեսնում են ինքնախաբված հասարակություն և ոչ ադեկվատ իշխանություն։

Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քվեատուփերը, գնալ Սյունիք և շարել առաջնագծին։ Դա հաստատ կկանգնեցնի թշնամուն։ Եթե չստացվի, կարելի է շարել Վայոց ձորում, հաջորդը դա է լինելու։

Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամեն մեկդ ձեր երգը. մի մասը թող գոռա «հներին վերադարձ չկա», «ամենավատն արդեն եղել է» (չնայած վատ է ամեն հաջորդ օրը), իսկ մյուսը մասը գոռա, թե «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ հույս ունեինք 2018-ին» (չնայած մասնակցում է հենց Նիկոլի գծած ընտրական շոուին)։

Այն, որ դուք ձեզ կողքից չեք տեսնում, արդեն պարզ է, գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք։ Թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան։

Մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ։
Վերադարձե՛ք իրականություն։

Հ.Գ. Մաղթում եմ՝ այս մարդիկ մի օր հասկանան, որ Նիկոլին գրկաբաց ընդունելու պատճառով անդունդը գլորեցին երկիրն ու «վաստակեցին» իրենց ապագան՝ ի դեմս ադրբեջանցի զինվորականների, համավարակի, սովի ու գործազրկության, որոնք, ի դեպ, արդեն թափանցել են Գեղարքունիք»,-գրել է նա: