Նիստի ժամանակ ԱԳ նախարարի ականջին ինչ-որ բան ասացին, որից հետո նա արագ լքեց նիստերի դահլիճը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս պահին ընթանում է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Քիչ առաջ վարչապետի արարողակարգի պատասխանատուն մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, և ականջին ինչ֊որ բան ասաց։ Փաշինյանը գլխով նրան հորդորեց մոտենալ ԱԳ նախարար Արա Այվազյանին։
Արարողակարգի պատասխանատուն հետևելով վարչապետի խոսքին, մոտեցավ ԱԳ նախարարին, ինչ-որ բան ասաց ականջին, ինչից հետո նա արագ լքեց նիստերի դահլիճը` առանց պատասխանելու լրագրողների հարցերին։