Կառավարության նիստից հետո ԱԽ նիստ կունենանք, որի ընթացքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. վարչապետի պաշտոնակատար
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած դեպքին նշեց, որ այս իրավիճակին պետք է լուրջ վերաբերվենք։
«Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի։ Մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ետ քաշվեն այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը։ Հիմա տեղում ընթանում է աշխատանք»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը և հավելեց, որ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կքննարկվի իրադրությունն ու կկայացվեն անհրաժեշտ որոշումներ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ։