Իրադրությունը Սյունիքում ռազմական էսկալացիայի չի հասել․ Փաշինյան
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած դեպքին նշեց, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում։
«Այս պահի դրությամբ իրադրությունը շարունակում է նույնը մնալ։ Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ։ Այնտեղ նաև մեծ թվով մեր զինվորների ներկայություն կա, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել։ Այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա։ Երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,-նշեց Փաշինյանը և հավելեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել։