Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար․ Ջորջ Տաբակյան
Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար: Կորցնելով լճի վերահսկողությունը վտանգվում է այդ գյուղացիների եկամուտը և կյանք: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՊՆ նախկին խորհրդական Ջորջ Տաբակյանը.
«Մի քանի փաստեր ֆիկսենք երեկվա դեպքերի հետ կապված՝
1. Հարձակում չէր այլ առաջխաղացում՝ հարձակումը ընթադրում է պաշտպանվող կողմ իսկ մեր դեպքում պաշտպանվող կողմ չի եղել: ադրբեջանցիները եկել են և հանգիստ վրանները տեղադրել:
2. Առաջխաղացումը եղել է մոտ 3.5 կմ և այդ բարձրունքը գրավելով, թշնամու վերահսկողության տակ է անցել Սև լիճը ամբողջությամբ և մոտ 1286 հեկտար տարածք !!! (3 անգամ ավելի քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ)
3. 3.5 կմ առաջ գնալով, թշնամին մոտեցել է Երևան-Գորիս միակ ճանապարհին: Ուղիղ գծով թշնամին 16կմ հեռու է այս ճանապարհից:
4. Այս տարածքում առաջխաղացումը նշանակում է նաև մոտենալ Նախիջևանին.....հետեվությունը թողում եմ կարդացողին:
5. Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար: Կորցնելով լճի վերահսկողությունը վտանգվում է այդ գյուղացիների եկամուտը և կյանքը:
6. Այն մեկնաբանությունը որ բարձրունքը գրավելով իրենք շրջափակման մեջ են մտել ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է, սույն տեսանյութում կարող եք տեսել այդ բարձրունքի տեղանքը:
Շնորհակալություն Zangezur.tv-ին՝ միակ լրագրողները, որ փորձեցին նկարահանել այդ բարձրունքը»,-գրել է Տաբակյանը։