Մեսսին և «Բարսելոնան» քննարկում են արգենտինացու պայմանագիրը երկարաձգելու հարցը
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է մնալ հարազատ ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ակումբն ու Մեսսին սկսել են բանակցություններ նոր պայմանագրի շուրջ։ Մեսսի հայրը, ով համարվում է նաև արգենտինացու գործակալը, Լապորտայի հետ քննարկել է Մեսսիի ապագան։ Ընդգծենք, որ արգենտիանացու պայմանագիրն ավարտվում է ամռանը։
Նախորդ ամառ Մեսսին պնդում էր, որ ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։