«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆելիպե Կոուտինյոյին
Կատալոնական «Բարսելոնան» ամռանը կվաճառի թիմի բրազիլացի ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոյին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ ակումբը Կոուտինյոի վաճառքով ցանկանում է գումար վաստակել, որպեսզի կարողանա գնել Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հոլանդին։
Նշվում է նաև, որ իսպանական ակումբը պատրաստ է վաճառել նաև Մարտին Բրեյթուայթին։ Ընդգծենք, որ Կոուտինյոն Կատալոնիա տեղափոխվեց «Լիվերպուլից»։