«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Ջեյդոն Սանչոյի դիմաց վճարել 78 միլիոն ֆունտ ստեռլինգ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պահպանել իր հետաքրքրությունը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը ցանկանում է Սանչոյին գնել այս ամռանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ։ Նշվում է նաև, որ մանչեսթերյան ակումբը պատրաստ է Սանչոյի դիմաց վճարել 78 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Հավելենք, որ ավելի վաղ նույն աղբյուրը գրեց, որ գերմանական ակումբը պատրաստ է իջեցնել Սանչոյի տրանսվերային արժեքը։