Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի թիմի վերջին 3 խաղերը
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության վերջին տուրում կայացած «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը, որում միլանյան թիմը հաղթեց 3-0 հաշվով։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Հանդիպման ժամանակ վնասվածք ստացած Իբրահիմովիչը փոխարինվեց 55-րդ րոպեին։ Արդեն այսօր պարզ դարձավ, որ շվեդ ֆուտբոլիստը ցավեր ունի ծնկի շրջանում։
Նշվում է, որ Զլատանը բաց կթողնի «Միլանի» վերջին 3 խաղերը։