Գերմանիայում մի խումբ երիտասարդներ հարձակվել են սինագոգի վրա
Մի խումբ երիտասարդներ հարձակվել են Գերմանիայի Բոնն քաղաքում գտնվող սինագոգի վրա։ Այս մասին հայտնում է Ria.ru կայքից, որը վկայակոչում է տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության փոխանցմամբ, արտակարգ դեպքի վայր ժամանած իրավապահները կրոնական հաստատության մուտքի դռան վրա կոտրված ապակի են արձանագրել և թռուցիկներ, ենթադրաբար արաբերեն:
Նշվում է, որ երկու քսան տարեկան պատանիներ ժամանակավորապես բերման են ենթարկվել սինագոգի հարակից փողոցում։ Հայտնաբերվել է նաեւ մեքենա, որը ենթադրաբար պատկանել է կասկածյալներին։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ֆրանսիական ոստիկանությունը բարձրացրել է եկեղեցիների, մզկիթների և ժողովարանների անվտանգությունը: