Ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի. քաղաքապետարան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի: Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,-գրել է նա։