Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարտեր են ընթանում Սյունիքի մարզի՝ Իշխանասարի ուղղությամբ:
Շուրջ կես ժամ առաջ հակառակորդը հարձակում է նախաձեռնել:
Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, ինչպես նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը մեր զանգերին չպատասխանեցին: