Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Մայիսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 219950 դեպք, որոնցից 206078 -ն առողջացած, 4272-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1050 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում: Երեկ կատարվել է 3892 թեստավորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այսպիսով` մայիսի 12 -ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 354 նոր դեպք, 16 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։