Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

Փաշինյանը պետք է բացատրի, թե ինչպես է ակնհայտ անգործություն ցուցաբերել՝ ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին․ Չալաբյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ԱԽ Քարտուղարի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից արված բազմաթիվ անհեթեթ հայտարարություններով, հանդես եկավ հերթական «սենսացիոն» հայտնությամբ, պնդելով, որ անցած տարվա հունիս ամսից ի վեր ՀՀ իշխանությունները հետախուզական տվյալներ են ունեցել սպասվող պատերազմի մասին։

Անկեղծ ասած, հատուկ հետախուզություն պետք չէր ունենալ, որպեսզի անցած տարվա հունիսի տավուշյան դեպքերից հետո հասկանալ, որ թշնամին պատրաստվում է պատերազմի՝ դա արվում էր այնքան ակնհայտ, որ միայն մանկամիտները կարող էին չնկատել ծանր սպառազինությունների տեղափոխումը Թուրքիայից, լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, կտրուկ աճած հայատյաց հռետորաբանությունը, և բանակցային գործընթացի վերջնական ձախողումը։ Նաև, իմաստ չէր լինի անդրադառնալ այս անձի հերթական անհեթեթ խոսքերին, եթե նրա, ու իր վերադասի անգործությունը այդպիսի ծանր հետևանքներ չունենային մեր երկրի և ժողովրդի համար։

Սակայն քանի որ Արմեն Գրիգորյանը հպարտորեն պնդում է, որ իրենց իշխանությունը հունիսից տեղյակ էր սպասվող պատերազմի մասին, և ցանկանում եմ ավելի շատ նրա վերադասին հարցս ուղել՝ եթե իսկապես տեղյակ էիք և չորս ամիս ունեիք, ի՞նչ եք արել այդ ընթացքում պատերազմին առավելագույնս կազմակերպված պատրաստվելու համար։

Մասնավորապես՝

ա) ի՞նչ եք արել պահեստազորը մոբիլիզացնելու և ապագա ռազմական գործողություններին պատրաստելու համար (հիշեցնեմ, որ պահեստազորի մոբիլիզացիան զգալի չափով պատերազմի ընթացքում տապալվել է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել)

բ) ի՞նչ եք արել զինամթերքի և հանդերձանքի պաշարները համալրելու նպատակով (հիշեցնեմ, որ կամավորների և պահեստազորայինների համար հանդերձանքը քրոնիկ չէր բավարարում, իսկ զինամթերքը պատերազմի ժամանակ տեղափոխում էին մի կերպ Հայաստան հասնող, եռապատիկ թանկ արժեցող ինքնաթիռներով)

գ) ի՞նչ եք արել մեր առանցքային սպառազինությունը թշնամուց քողարկելու նպատակով (հիշեցնեմ, որ պատերազմի առաջին իսկ օրը թշնամին շարքից հանեց մեր ՀՕՊ միջոցների 25%-ը, մասնավորապես, խոցելով թանկարժեք С-300 դիվիզիոններից մեկը)

դ) ի՞նչ եք արել լրացուցիչ ամրաշինական կառույցներ և բնագծեր ստեղծելու ուղղությամբ (հիշեցնեմ, որ Ջաբրայիլը գրավելուց հետո թշնամին համարյա անարգել հասավ մինչև ՀՀ սահման, քանի որ ճանապարհին այլևս ոչ մի ամրաշինական բնագիծ և պաշտպանական ենթակառուցվածք չկար)

ե) ի՞նչ եք արել դաշնակից երկրներից լրացուցիչ սպառազինություն ձեռք բերելու համար (հիշեցնեմ, որ ՌԴ-ից մենք սկսեցինք նոր սպառազինություն ստանալ միայն պատերազմի վերջին օրերին, թեև կարող էինք ստանալ նաև պատերազմից առաջ)

զ) ի՞նչ եք արել մեր զինված ուժերի անձնակազմը սպասվող պատերազմի բնույթին լավագույնս պատրաստելու համար (հիշեցնեմ, որ մեր կորուստների գերակշիռ մասը հետևանք է ԱԹՍ-երի և այլ ճշգրիտ խոցող միջոցների հարվածների, որից զորքերը անթույլատրելիորեն վատ էին պատսպարված)

է) և վերջապես, եթե չորս ամիս գիտեիք, որ պատերազմ է գալիս, ի՞նչ եք արել դիվանագիտական միջոցներով այն կանխելու համար (օրինակ, փորձե՞լ եք դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությանը՝ հրատապ վեհաժողով հրավիրելու նպատակով)

Կարող եմ հարցերս շարունակել, բայց կսահմանափակվեմ այսքանով։ Քանի որ պատերազմը այսպես ապաշնորհ տապալած ուժը հավակնում է ապագա ընտրություններով նորից վերարտադրվել, և համոզել միամիտներին, որ իր հետ դեռ «Ապագա կա», կուզեի, որ այս հարցերը նրանց տրվեն ընտրողների հետ յուրաքանչյուր հանդիպմանը, և այս ուժի պարագլուխը փորձի բացատրել, թե ինչպես կարելի է մեր ապագան նորից վստահել իրեն, եթե դեռ մոտ անցյալում, ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին, նա այսպիսի ակնհայտ անգործություն է ցուցաբերել՝ այն կանխելու կամ գոնե առավելագույնս նրան պատրաստվելու նպատակով, և կանգնեցրել է մեզ բոլորիս այսպիսի ծանր (և որոշ դեպքերում անդառնալի) կորուստների առաջ»։