Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մի շարք նոր որոշումներ կայացրեց։ Մասնավորապես, նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը՝ 24.00-ն:
Կուսակցություններ և դաշիքնների համար ինքնաբացարկների ժամկետ է սահմանվել մինչև հունիսի 10-ը, ժամը 18.00-ն:
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 1-ին և կավարտվի հունիսի 13-ին:
Ըստ փոփոխությունների՝ քվեաթերթիկների վրա այլևս նշում չի կատարվի, քաղաքացիները պարզապես կվերցնեն ներկայացված քվեաթերթիկներից մեկը՝ իրենց նախընտրած կուսակցության քվեաթերթիկը և կտեղադրեն ծրարում։