Քվեաթերթիկների ձևը փոխվեց․ արտահերթ ընտրություններում քվեաթերթիկների վրա գրիչով նշում չի արվի
ԱԺ արտահերթ ընտրություններում կօգտագործվեն նոր նմուշի քվեաթերթիկներ։ Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7 կողմ ձայնով ընդունեց որոշում, համաձայն որի՝ փոխվում է քվեաթերթիկի ձևը։
Ըստ փոփոխությունների՝ քվեաթերթիկների վրա այլևս նշում չի կատարվի, քաղաքացիները պարզապես կվերցնեն ներկայացված քվեաթերթիկներից մեկը՝ իրենց նախընտրած կուսակցության քվեաթերթիկը և կտեղադրեն ծրարում։