«Միլանը» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված իր նոր, տնային մարզաշապիկը (ֆոտո)
Իտալական «Միլանը» համացանցում ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված իր նոր, տնային մարզաշապիկը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կաքյից։
Նոր մարզաշապիկը ավանդական կարմիր-սև գույներով է, որն աչքի է ընկնում նոր ու գեղեցիկ դիզայնով։
Ընդգծենք, որ ակումբի երրորդ մարզաշապիկը համացանցում հայտնվեց օրեր առաջ, որտեղ թիմի նշանի փոխարեն գրված էր թիմի անունը։