Վլադիմիր Զելենսկին խոսել է Դոնբասում հակամարտության սրման հետևանքների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ պետությունում հակամարտության սրացում չի լինի, քանի որ դա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի, իսկ այսօր աշխարհը պատրաստ չէ դրան: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Պատրա՞ստ ենք, աշխարհն ու Եվրոպան պատրա՞ստ են լայնամասշտաբ պատերազմի: Կարծում եմ, որ ոչ ոք ընդհանրապես պատրաստ չէ ... Կարծում եմ ՝ Ռուսաստանը չի կարող համաձայնվել դրան, կարծում եմ ՝ դա կարող է լինել համաշխարհային պատերազմ: Դա շատ վտանգավոր է»-նշել է Զելենսկին։
Զելենսկին ընդգծել է նաև, որ վերջին ամսին ռուս-ուկրաինական սրացումը նվազել է։ Ուկրաինայի ղեկավարը պարզաբանել է նաև, որ վերջերս արևմտյան երկրները մտահոգություն են հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրաբար ուժեղացման կապակցությամբ: