Քրեակատարողական հիմնարկում կալանավորը կարել է աչքերը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորը կատարել է ինքնախեղում՝ կարելով աչքերը։ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական Ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մայիսի 9-ին, Հայկ Գալստյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարել է ինքնախեղում՝ աչքերի կոպերը կարելու միջոցով, պատճառը եղել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից իրեն դուրս գրելը։ Կալանավորին անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը։
«Հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, Հ․ Գալստյանը քանդել է կոպերի կարերը։
Տեղեկացնեմ նաև, որ Հ․ Գալստյանը վերոնշյալ օրերին հացադուլ չի հայտարարել»,֊նշեց Նավիկյանը։