Ջանլուիջջի Դոննարուման կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման ամենայն հավանականությամբ կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
Նշվում է, որ Դոննարուման այս քայլին որոշել է դիմել «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակից հետո, որից հետո պարզ դարձավ, որ թուրինյան ակումբը կարող է չնվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Դոննարուման ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
Միլանյան ակումբը նրան տարեկան առաջարկում է 8 միլիոն եվրո գումար։ Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Դոննարումայի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդին առաջարկել է «Յուվենտուսին»։