Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»։ Այս մասին տեղեկանում ենք RAC 1-ից։
Ակումբի ղեկավարությունը ցանկանում է Պյանիչին փոխել թուրինյան թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի հետ։ Այս պահին բանակցությունները դադարեցված են, սակայն դրանք կարող են սկսել ցանկացած պահի։
Հիշեցնենք, որ Պյանիչը կատալոնական թիմ է եկել ամռանը։ Նա փոխանակվել է Արտուրի հետ։