Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ հաղորդվել էր ութ մարդու մահվան մասին ՝ մեկ մեծահասակ և յոթ երեխա:
Այսօր առավոտյան Կազանի թիվ 175 դպրոցի նախկին աշակերտը սկսել է կրակել ուսումնական հաստատության վրա: Թաթարստանի իշխանությունները մայիսի 12-ը հայտարարել են սգո օր: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տեղի ունեցած դեպքի փաստով: Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ կասկածյալի անունն է Իլնազ Գալյավիեւ է։
Դեպքի հետ կազված նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։