Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ

«Նիկոլակերպ «քաղաքականությունն» ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները»․ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար: Նիկոլակերպ «քաղաքականությունն» ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները: Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել կործանման տանող այս ամենաթողությունը, անպատասխանատվությունը, հակապետական, ապազգային փնթիություններն ու դավաճանական քայլերը: Առաջին հերթին մենք պետք է կարողանանք մեզ հարգանքի ու պատվի արժանացնել, զարգացնել, վերակառուցել ու պաշտպանել:

2020թ. աշնանային պատերազմի արդյունքում, արմատական փոփոխության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանական և անվտանգային միջավայրերը։ Ստեղծված քաոտիկ իրավիճակը, ստիպում է վերանայել անվտանգության ապահովման գրեթե բոլոր բաղադրիչները՝ ընդլայնելով ու խորացնելով ՌԴ հետ ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության բազմաֆունկցիոնալ հարաբերությունները։

Նախ և առաջ ՀՀ պաշտպանական քաղաքականության ոլորտում, 2021-23թթ․ համար անհրաժեշտ են լինելու իրականացնել հակաճգնաժամային համալիր միջոցառումներ:
Պաշտպանական քաղաքականության հստակեցմամբ և իրավական-օրենսդրական մեխանիզմների վերանայմամբ անհրաժեշտ է ապահովել նիկոլիզմի պատճառով ավիրված զինված ուժերի վերակառուցման ու արդիականացման նախադրյալները։

ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի վերանայմամբ՝ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել և վերադասավորվել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նոր իրողություններին ու դրանց պահանջներին։ Վերագնահատել ՀՀ ռազմավարական շահերն ու առաջնահերթությունները, դրանց ապահովման առկա և/կամ անհրաժեշտ քաղաքական ու մասնագիտական ներուժը, նյութա-տնտեսական ռեսուրսները և ֆինանսական միջոցները։ Խորքային ուսումնասիրության և համեմատական վերլուծության ենթարկել անվտանգային և պաշտպանական համակարգերը (հատկապես Իսրայելի փորձը)։ Մշակել դրանց կիրառելի մոդելների արդյունավետ գործարկման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ հաշվի առնելով անմիջական սպառնալիքի դեպքում ՌԴ ԶՈւ տեղակայված ստորաբաժանումների հետ համագործակցության խնդիրները։

Պետության պաշտպանունակությանն ուղղված ներքին քաղաքականության վերագնահատմամբ՝ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ապահովել համապատասխան օրենսդրական և այլ իրավական բազան, ինչպես նաև մշակել և գործողության մեջ դնել ԶՈւ արդիականացման հայեցակարգային փաստաթղթերը։

Անհրաժեշտ է իրականացնել ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգային մասի վերաձևակերպումներ, ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ նոր միջազգային իրավա-պայմանագրային հիմքերի ապահովում, տարածաշրջանային անվտանգության բալանսավորում, տարածաշրջանային անվտանգության ապահովման վրա՝ ՀՀ ազդեցության ոլորտների համադրում նախ և առաջ ՌԴ և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ հետ։

Շարունակելի.․․»։