«Եթե ասես գլուխը չի աշխատում՝ չէ, աշխատում է». Աթանեսյանը՝ Գլխավոր դատախազի մասին (տեսանյութ)
Ես ծիծաղում էի այն քննիչների ու դատախազների վրա, որոնք ինքնամոռաց համբուրում էին Նիկոլ Փաշինյանի համապատասխան վայրը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա նկատում է, որ ինքը զգուշացրել է՝ «սա Հայաստանի հերթական ղեկավարը չէ, սա հոգեկան հիվանդ է, որը ծախելու է ձեզ՝ առաջին իսկ պահին»:
Տիգրան Աթանեսյանը նկատում է, որ Փաշինյանն արդեն իսկ ծախել է բոլոր դատավորներին ԱԺ ամբիոնից և նույնը քննիչներին է սպասում:
«Աստված տա էդ ժամանակը չունենա, բայց ծախելու է բոլորին և ես զգուշացրել եմ: Անգամ իմ ու Երվանդ Վարոսյանի օրինակն եմ բերել: Մենք հիմարի նման չենք, բայց եթե մտածեինք մյուսների նման՝ ժամանակին լինելով Փաշինյանի պաշտպանները, չէինք կարո՞ղ ամենքս մի պաշտոն պոկեինք, կարող էինք, բայց դա մեզ պետք չէր, որովհետև գիտեի, որ ինքը վատ ղեկավար է: Իհարկե չգիտեի, որ 5000 երեխայի կյանքի հետ է խաղալու, բայց գիտեի, որ վատ ղեկավար կլինի»,- նկատեց Աթանեսյանը:
Անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վարքագծին, Տիգրան Աթանեսյանը նկատեց, որ նրան թվացել է, թե փառքով թոշակի կանցնի ու կվայելի իր ծերությունը:
«Ոչ, այդպես չի լինի. եթե ինքը իսկապես բառիս բուն իմաստով լիներ ՀՀ գլխավոր դատախազ՝ երբեք թույլ չէր տա ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ նման վերաբերմունք»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով. «Եթե ասես գլուխը չի աշխատում՝ չէ, աշխատում է»:
Մանրամասները՝ տեսանյութում