Խուզարկություն քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» բնակարանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել ենթադրյալ սպանության մեջ որպես կասկածյալներ համարվող անձանց բնակարաններում:
Ինչպես հայտնում է կայքը, խուզարկվող բնակարաններից մեկը եղել է քրեական հեղինակություն «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք մայիսի 4-ին, կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում, հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղայի դի: