Դու մենակ մահ ու դժբախտություն ես բերում, Նիկոլ. Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր, հասարակական գործիչ Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ենթադրենք, որ մենք մի մեքենայի մեջ ենք, բոլորս՝ Հայաստանի Հանրապետությունը և ղեկը մի մարդու ձեռքին է, որը նույնիսկ չգիտի, թե մեքենայի շարժիչը որտեղ է գտնվում: Հետո պարզվում է, որ այդ մեքենան քշելն էլ չգիտի: Քիչ է այդքանը, պարզվում է, որ այդ մարդը նաև երթևեկության կանոնները չգիտի: Այդքանն էլ քիչ է, պարզվեց, որ այդ մարդը նաև ճանապարհը չի ճանաչում, չգիտի՝ գնա հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք: Մենք բոլորս այդ մեքենայի մեջ ենք, և այդ մեքենան արդեն 3 անգամ վթարի է ենթարկվել՝ տալով 5000 զոհ, 11 հազար վիրավոր, ևս 35 հազար անօթևան»:
Խոսքերը, ինչպես վերհիշեցիք, երեկ արտաբերեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այսօր պարզվեց, որ Քոչարյանի խոսքերը «մարգարեական» էին))): Ոչ միայն Փաշինյանն է վատ «վարորդ», այլև նրան ուղեկցող վարորդները. այսօր նրան ուղեկցող ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Կան վիրավորներ(((...:
Դու մենակ մահ ու դժբախտություն ես բերում, Նիկոլ»: