«Բարսելոնան» ցանկանում է գնել Հարի Քեյնին
Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ամռանը գնել ուժեղ հարձակվողի։ Ակումբը ցանկանում է գնել Էրլինգ Հոլանդին, սակայն Հոլանդից զատ նրանք աշխատում են նաև այլ տրանսվերի ուղղությամբ։
Թիմը նախորդ ամռանը հետաքրքրված էր նաև «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսվերով։ Նշվում է, որ Մարտինեսից զատ ակումբը դիտարկում է նաև Հարի Քեյնի տրանսվերը գնելու տարբերակը։
Անգլիացին անձամբ ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։ Նշվում է նաև, որ նա զրուցել է նաև կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ։