Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժածների թիվը գերազանցել է 300-ը
Իսրայելի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության հետ բախումների արդյունքում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 305-ի։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի Կարմիր մահիկի գրասենյակը։
Կազմակերպությունը նաև նշում է, որ բժիշկների շրջանում կան զոհեր: Իսրայելական ոստիկանությունը նշել է, որ ինը աշխատակիցներ տուժել են բախումների հետևանքով։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է։
Անկարգությունները սկսվել են առավոտյան Մարոկկոյի դարպասի մոտ, որը գտնվում է Ալ-Ակսա մզկիթի ու Արեւմտյան պատի միջակայքում: Ըստ պաղեստինյան «Վաֆա» գործակալության, ոստիկանությունը մեծ ուժեր է տեղափոխել այնտեղ։ Տեղափոխվել են նաև դիպուկահարներ։ Արցունքաբեր գազ է օգտագործվել պաղեստինցիներին Ալ-Աքսայի տարածքից դուրս մղելու համար: Մի քանի մարդ բերման է ենթարկվել: