Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցում նախագահները հաստատել են փոխգործակցությունը մեծացնելու, ինչպես նաև պայմանավորվել են տարբեր ոլորտներում և մակարդակներում շփումները շարունակելու մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են ազատամարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են նմանօրինակ հերոսություն ցուցաբերած վետերաններին իրենց նվիրվածության համար։