Հրդեհ է բռնկվել աշխարհի ամենամեծ նավթահանքում, որը գտնվում է Քուվեյթում
Երկու մարդ վիրավորվել է աշխարհի ամենամեծ՝ Big Burgan նավթային հանքավայրում բռնկված հրդեհի պատճառով, որը գտնվում է Քուվեյթի հարավում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ հրդեհը մարվել է ժամանակին։ Հրդեհի հետևանքով զոհվել է 2 բանվոր։ Ընկերությունը նշել է, որ հրդեհը չի ազդել նավթի արդյունահանման վրա։
Քուվեյթում տեղակայված Big Burgan նավթահանքը պարունակում է աշխարհի նավթի պաշարների ավելի քան 5% -ը: Հանքավայրերը պարունակում են Քուվեյթի նավթի պաշարների ավելի քան 75% -ը։ Հրդեհի բոլոր մանրամասներն այս պահին ուսումնասիրվում են։