Ջենարո Գատուզոն կարող է մնալ «Նապոլիում»
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզնո կարող է մնալ ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ վերջին շրջանում թիմի ցուցադրած հրաշալի արդյունքները մտափոխել են Նեապոլյան ակումբի ղեկավարությանը, ովքեր արդեն իսկ ամիսներ առաջ որոշել էին պաշտոնանկ անել Գատուզոյին։ Թիմի ղեկավարները որոշել էին ակումբը վստահել Լուչիանո Սպալետիին։
Աղբյուրը նշում է նաև, որ Գատուզոյի մնալուն կողմնակից են նաև ակումբի ֆուտբոլիստները։ Հավելենք նաև, որ Նեապոլյան ակումբից առաջ Գատուզոն մարզել է «Միլանը»։