Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային ցուցակի առաջին տեղում Անդրեա Բելոտտին է
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Անդրեա Բելոտտիին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
27-ամյա ֆուտբոլիստն առաջին հորիզոնականում է Մոուրինյոյի տրանսֆերային ցուցակում։ «ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդին ևս պորտուգալացու ցուցակում է, սակայն մասնագետը առավել հակված է Բելոտտիի տարբերակին։
Ընդգծենք, որ իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։
Հավելենք նաև, որ Մոուրինյոն հռոմեական ակումբի ղեկը կստանձնի ամռանը։