«Չելսին» ցանկանում է գնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին
Լոնդոնի «Չելսին» ամռանը ցանկանում է գնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ազնվականները կփորձեն լավ պայմաններ առաջարկել անգլիացուն և գնել նրա տրանսվերը։ Քեյնի տրանսվերը գնահատվում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ։ «Չելսիից» զատ Քեյնին ցանկանում է գնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անգլիական պարբերականները նշում են, որ այս ամռանը Քեյնը միանշանակ կլքի ակումբը, քանի որ ցանկանում է մրցանակներ նվաճել։