Զիդանը՝ «Յուվենտուս», իսկ Ալեգրին՝ «Ռեալ»
Ինչպես նշում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ, ամռանը հետաքրքիր մարզչական նշանակումներ կարող են տեղի ունենալ «Յուվենտուսում» և «Ռեալում»։ Մասնավորապես նշվում է, որ Զիդանը մոտ է թուրինյան ակումբը գլխավորելուն, որտեղ արդեն իսկ որոշել են հեռացնել Անդրեա Պիռլոյին։
Զիդանի՝ Իտալիա գալու դեպքում հակառակ ճամբար կարող է տեղափոխվել Մասիմիլիանո Ալեգրին, ում վերջին ակումբը եղել է հենց «Յուվենտուսը»։
Նշենք, որ վերջերս թուրինյան ակումբը գլխավորելու ցանկության մասին Զիդանը ակնարկներ կատարել է։ Հավելենք նաև, որ իր ֆուտբոլիստի կարիերայում Զիդանը խաղացել է նաև «Յուվենտուսում»։