Եթե Սյունիքի դարպասը թակում են` նշանակում է քո տան դուռն են խփում, քո ննջարանի դուռը. մաքրեք ձեր միջի թուրքին ու փրկեք էս պետությունը. Արտաշես Ալեքսանյան (տեսանյութ)
ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի դիտարկմամբ, կորցնում ենք պետություն, եթե էս կարգի մտածելակերպով շարժվենք։
«Եթե Սյունիքի դարպասները թակում են ու ձայնը Երևան չի հասնում, դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է։ Դա նշանակում է, որ քո տան դուռն են եկել թակում, եղբա՛յր, քո ննջարանի դուռն են թակում, քո երեխայի օրորոցի գլխին են թակում»,-նկատում է արտիստը։
Նա նշում է, որ պառակտվածությունը սրում է իրավիճակը, ու մինչ բոլորն իրար դեմ են պայքարում` թայֆաների բաժանված, Սյունիքի թուրքը խփում է դարպասները։
«Էլի եմ կրկնում, որ Սյունիքի դարպասը որ խփում են` քո տան դուռն են խփում։ Եթե ուզում եք պետություն ունենալ, բարի եղեք միացեք, մաքրեք ձեր միջի թուրքերին ու փրկեք էս պետությունը»,-ասում է Արտաշես Ալեքսանյանը: