Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
Հասարակություն

«Բերանս լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած-կանգնած». Անուշը ամուսնու զոհվելուց հետո ապագան չի պատկերացնում

34-ամյա Անուշ Ալեքսանյանը ամուսնու՝ 39-ամյա Կարեն Ալեքսանյանի զոհվելուց հետո քունը կորցրել է, ասում է՝ ամուսնու զոհվելու մասին ցավալի լուրը լսելը մղձավանջ էր․ «Բերանս փակվեց, լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած- կանգնած»։

Անուշի ամուսինը՝ Կարեն Ալեքսանյանը, մասնակցել է Արցախյան պատերազմին Հադրութ-Ֆիզուլի հատվածում, որտեղ էլ զոհվել է։

Կինը ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 5-ին:

«Հեռախոսով խոսեցինք, ասեց՝ ինչպե՞ս եք, լա՞վ եք, արդեն ուրիշ տեղ ենք տեղափոխվում, կարող ա չկարողանամ զանգել։ Ստեփանակերտից Հադրութ-Ֆիզուլի էին տեղափոխվում»,- պատմում է կինը։

Այդ զանգից հետո այլևս կապը կտրվել է, հոկտեմբերի 5-ից մինչև հունվարի 10-ը ընտանիքը որևէ տեղեկություն չի ստացել նրա մասին։ Այդ ընթացքում, Անուշն ասում է` հույսով սպասել են, ենթադրել, թե հնարավոր է՝ ամուսինը գերի է ընկել, մինչև ստացել են ցավալի լուրը:

«Հոկտեմբերի 15-ին ա զոհվել, բայց մենք իմացանք հունվարին 10-ին ԴՆԹ-ի պատասխանով։ Մտածում էինք, որ գերի ա, իրա ընկերներից երկուսը գերի էին, դրանով մեզ հույս էինք տալիս, բայց ԴՆԹ-ի պատասխանը եկավ, որ ոչ՝ հաստատվել ա: Զանգեցին ասեցին՝ ձեր ամուսնու պատասխանը եղել ա, զոհվել է»,- հուզմունքով ասում է Անուշը։

Ասում է՝ այդ օրվանից կյանքի իմաստը կորցրել է, ապրում է տվյալ օրով, ապագան անորոշ է ու անպատկերացնելի:

«180 աստիճանով փոխվեց մեր կյանքը, առաջ շատ աշխույժ էի, հիմա ոչ մի բան չեմ ուզում, ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ, դեռ ապագան չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնեմ, պատերազմից հետո ապրում եմ էդ օրով, օրը բացվում ա, էդ օրով եմ ապրում, չեմ մտածում՝ ո՛նց կլինի, ի՛նչ կլինի»,- ասում է կինը:

Անուշն ասում է, որ մինչ պատերազմը ապրում էին շատ երջանիկ, թեպետ բնակարան չունեին, վարձով էին ապրում, բայց ընդգծում է՝ սիրող, հոգատար ամուսին ուներ, բոլոր դժվարությունները հեշտ հաղթահարում էին:

«Ինքը հա՛մ իդեալական հայր էր, հա՛մ ամուսին, հա՛մ ընկեր, շատ հոգատար, շատ սիրող, շրջապատված լավ ընկերներով, զուսպ ու բարի էր, նախքան պատերազմը շատ հոյակապ էր, շատ ուրախ էինք, ճիշտ է՝ տուն չունեինք, վարձով էինք, բայց չէինք նեղվում, քանի որ ամուսինս իմ կողքիս էր, միշտ աջակից»,- ասում է Անուշը։

Անուշ Ալեքսանյանը ամուսնու՝ Կարեն Ալեքսանյանի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

 

 

Անուշ Ալեքսանյանը շատ է կարոտում անցյալը, ճաշկերույթները, ընտանեկան պարզ,ամենօրյա ընթրիքները։ Այժմ ամեն անգամ սեղան նստելիս հուզվում է՝ հասկանալով, որ այլևս անցյալը հետ չի գա, ամուսինն իրենց հետ չի լինի, ինքն էլ միայնակ է մնացել երեք անչափահաս երեխաների հետ:

«Նստում էինք միասին նախաճաշին, ընթրիքին, հիմա դա չկա, հիմա անընդհատ նստում եմ ճաշելու, իսկույն դա եմ հիշում, որ մեր կարևորը չկա։ 20 տարի ամուսնուս հետ ծանոթ եմ եղել, օր օրի մեր սերը ավելի ու ավելի էր աճում, երջանիկ էինք, մինչ պատերազմը իրեն խլեց մեզանից»,- հուզվում է Անուշը։

Կինն ասում է, որ որքան էլ դժվար է՝ հույս ունի, որ երեխաները իրեն ուժ կտան՝ հաղթահարելու ցավը ու կարողանալու երեխաների նպատակները իրագործել:

«Սեպտեմբերի 27-ից հետո ես քունս կորցրել եմ, եթե քնում էլ եմ՝ մեկ-երկու ժամով, անընդհատ նստած ամուսնուս նկարին եմ նայում:

Ամուսնուս որ կորցրեցի, ապագաս չեմ պատկերացնում, բայց ուզում եմ երեխաներիս ապագայի համար ուժերս ներդնեմ իրանց վրա, երեխաները երևի ուժ կտան, կհասցնեմ իրենց նպատակներին»,- հույսը չի կտրում Անուշը։

Նյութի աղբյուր` medialab.am