«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակուին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Լրագրողի խոսքով՝ «Մանչեսթեր Սիթին» մի քանի շաբաթ առաջ հետաքրքրություն է ցուցաբերել բելգիացու նկատմամբ, սակայն «Ինտերը» չի ցանկացել վաճառել հարձակվողին։
Ֆուտբոլիստն ինքը մտադիր է մնալ Միլանում: «Չելսին» ու Լուկակուն բանակցությունների չեն վարում, չնայած այն բանին, որ այս մասին տեղեկատվությունն ավելի վաղ էր հայտնվել:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի 33 խաղում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: