Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ամենայն հավանականությամբ Թուրքիայից կտեղափոխվի այլ երկիր
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում կմասնակցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», ամենայն հավանականությամբ տեղափոխվելու է Ստամբուլից: Ըստ «ESPN»-ի, «ՈւԵՖԱ»-ն և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան բանակցություններ են վարում այդ հարցի վերաբերյալ այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը Թուրքիային գցեց կարմիր ցուցակում գտնվող այն երկրների շարքում, որտեղ կորոնավիրուսային վիճակը ավելի լուրջ է։
Ըստ օրենքի ցանկացած մարդ, ով կարմիր ցուցակում գտնվող երկրից վերադառնում է Միացյալ Թագավորություն, պետք է ենթարկվի 10-օրյա կարանտին: Հիշեցնենք, որ նախորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից Լիսաբոն էր տեղափոխվել կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցաշարի եզրափակիչը պատրաստ է հյուրընկալել «Աստոն Վիլլա» մարզադաշտը: Բացի այդ, խաղը կարող է տեղի ունենալ «Տոտենհեմ» մարզադաշտում: