Այն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել

Ի՞նչ է եղել, որ... իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ իրականության հետ ու սկսելու ենք նորից կառուցել, հուսամ՝ հետևություններ արած։ Ապագան նոր էջն: Այս մասին գրված է Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում:

«Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։

Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Այդ օրերին նրանք իշխանություն պահելու մասին չէին մտածում, այլ՝ ապրելու։

Հետագա ամիսների ընթացքում տեղի ունեցավ անհավանական տրանսֆորմացիա. նրանք դուրս եկան «գետնի տակից»։ Սկզբում՝ զգույշ, միայն աշխատանքի, վախվորած հարցազրույցներ։ Հետո՝ ավելի վստահ, իսկ հիմա՝ ընդգծված ագրեսիվ, լկտի ձևակերպումներով, ուրիշներին մեղադրելու համարձակությամբ՝ վերարտադրման հայտով։

Աչքիդ առաջ այս անհավանական տրանսֆորմացիայի բանալին մի հարցի մեջ է. «Ի՞նչ է եղել, որ…»։

Սկզբում մտքի մեջ Փաշինյանն ու իր թիմը իրենց հանգստացնելու համար էին տալիս այդ հարցը։ Հետո՝ շշուկով, հետո՝ կիսաձայն ուրիշներին համոզելով, հետո՝ բղավելով՝ ուրիշներին պարտադրելով։

Առաջին փուլում այդ հարցը բոլորի համար արհեստական էր և ուներ զուտ ինքնահանգստացնող նշանակություն։ Հետագա ամիսներին նրանք սկսեցին իրենց ներշնչել, հավատալ. իսկապես, ի՞նչ է եղել…

«Պատերազմ էր, նախորդների մեղքով պարտվեցինք, դե պատերազմի ժամանակ կլինեն զոհեր, դե հիմա էլ խաղաղություն է, ու սահմանները բացելով կզարգանանք»։ Եթե վեց ամիս շարունակ այս միտքն անընդհատ կրկնես, ապա բավարար չափով կսկսես հավատալ։

Խնդիրն այն է, որ հասարակության մի մասն էլ է այդ հարցին տալիս այդ կեղծ պատասխանը ու աստիճանաբար համակերպվում պատասխանին՝ հավատում դրան։

Բայց սա խիստ ժամանակավոր ինքնախաբեություն է։ Մի կոնտինգենտ իսկապես կարող է իրեն համոզել, որ առանձնապես բան չի եղել, կանցնի կգնա։ Բայց իրականությունն այն է, որ կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի ամբողջական սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է, քո երկրի զգալի մասը կորսված է, քո կոթողները քո ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ պղծվում են։ Իսկ առջևում անորոշություն է։

Այս իշխանությունն արել է ամենասարսափելին՝ պատերազմ է բերել մեր երկիր։ Խաղաղ, անվտանգ Հայաստանը՝ իր Արցախով, դարձել է վիրավոր ու արնաքամ։ Հազարավոր լուսավոր տղերք ի՞նչ իմանային, որ պատմական պատահականությունները 2.5 տարում իրենց «կփոխանակեն» բացվող կոմունիկացիաների հետ ու վերջում էլ կհարցնեն՝ ի՞նչ է եղել, որ։

Իսկ եղել է վատագույնը. եղել է աղետ, եղել է մի բան, որը չպետք է լիներ։

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ իրականության հետ ու սկսելու ենք նորից կառուցել, հուսամ՝ հետևություններ արած։ Ապագան նոր էջն է»,-գրել է Հովհաննիսյանը: