Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանական գործողությունների հետևանքով զոհվել է 28 մարդ
Ռիո դե Ժանեյրոյում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ոստիկանության գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնում է G1 պորտալը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհվածների մասին: Նշվում է, որ երեք այլ կասկածյալներ մահացել են ոստիկանության և ենթադրյալ հանցագործների միջև փոխհրաձգության արդյունքում։
Զոհերի թվում են նաև պատահական 2 անցորդներ։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։