Լիբիայում հարձակվել են նախագահական խորհրդի շտաբի վրա
Տրիպոլիում հարձակման է ենթարկվել Լիբիայի նախագահական խորհրդի շտաբերից մեկը, որը ստեղծվել է երկրում երկիշխանության երկարամյա խնդիրը լուծելու համար։ Հարձակումն իրականացվել է Տրիպոլիում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Լիբիական աղբյուրները հայտնում են, որ Տրիպոլիում տեղակայված զինված ռազմական բրիգադները հարձակվել են «Կորնթիա» հյուրանոցում գտնվող Նախագահական խորհրդի շտաբի վրա: Նրանք պահանջում էին աշխատանքից ազատել Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Հուսեյն ալ-Աիբին և վերադարձնել Իմադ ալ-Թարաբլուսիին այդ պաշտոնում։
Լիբիական մամուլի հաղորդագրությունների համաձայն, հարձակմանն աջակցում են Լիբիայի արևմուտքից ժամանած աշխարհազորայինները, ովքեր սատարում են Ֆայեզ Սարաջին, որը ղեկավարում էր Ազգային համաձայնության կառավարությունը: Հաղորդվում է, որ հարձակվողները պահանջել են նաև արտգործնախարար Նաջլա Մանգուշի հրաժարականը։
Նշվում է նաև, որ հարձակման տարածքում կա լարվածություն։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։