Գերմանիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 15 հազար նոր դեպք
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն օրական կազմել է 15 հազար։ Մահացել է 238 մարդ ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նախորդ օրը հաղորդվել էր 18 հազար նոր դեպքի և 284 մահվան մասին: Համաճարակի բռնկման սկզբից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 3 միլիոն 507 հազար մարդ, մահացել է 84 հազար հիվանդ: Ընդհանուր առմամբ բուժվել է ավելի քան երեք միլիոն մարդ:
Հավելենք, որ Գերմանիան, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներ այս պահին պաքարում են կորոնավիրուսի 3-րդ ալիքի դեմ։