Չափազանց վտանգավոր, խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը. ՄԻՊ Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է. Գագիկ Համբարյան (լուսանկար) Տավուշի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել Գագիկ Ծառուկյանը Պետրոս Ղազարյանի հյուրն է (տեսանյութ) Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդկանց ավտոբուսներով Երևան են բերել (լուսանկարներ) Ծափերով ու ջերմ ողջույններով հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին (ֆոտոշարք) Օղակների արքա Ալբերտ Ազարյանն իր խոսքն ուղղեց Գ.Ծառուկյանին ԱԻՆ աշխատակիցներին պարտադրել են ներկայանալ Փաշինյանի հանրահավաքին, հակառակ դեպքում՝ ազատման դիմում գրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ Եղեգնաձորի ոստիկանների հետ միասին․ hraparak.am ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց մարզաշխարհի ներկայացուցիչների հետ
Չափազանց վտանգավոր, խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը. ՄԻՊ Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է. Գագիկ Համբարյան (լուսանկար) Տավուշի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել Գագիկ Ծառուկյանը Պետրոս Ղազարյանի հյուրն է (տեսանյութ) Այլևս կանգնած ենք Սյունիքը փրկելու կամ թուրքին հանձնելու ճամփաբաժանին. Սուրիկ Խաչատրյան Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդկանց ավտոբուսներով Երևան են բերել (լուսանկարներ) Արթուր Աբրահամի և ԲՀԿ ղեկավար Գ.Ծառուկյանի անակնկալ հանդիպումը (տեսանյութ) Ծափերով ու ջերմ ողջույններով հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին (ֆոտոշարք) Օղակների արքա Ալբերտ Ազարյանն իր խոսքն ուղղեց Գ.Ծառուկյանին ԱԻՆ աշխատակիցներին պարտադրել են ներկայանալ Փաշինյանի հանրահավաքին, հակառակ դեպքում՝ ազատման դիմում գրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ Եղեգնաձորի ոստիկանների հետ միասին․ hraparak.am ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց մարզաշխարհի ներկայացուցիչների հետ 3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. Միքայել Մինասյան Սեւան քաղաքում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն Մադրիդի «Ռեալը» հավերժ իմ սրտում է․ Սերխիո Ռամոս Եղանակը Հայաստանում Քոչարյանը պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է քաղաքացիական պատերազմ ընտրություններից հետո Պաշտոնական․ Ջանլուիջջի Բուֆֆոնը տեղափոխվեց «Պարմա» Մամեդովն արձանագրում է, որ Ադրբեջանի համար լավագույն ելքը Փաշինյանի հաղթանակն է․ Վարուժան Գեղամյան (ֆոտո) Սերխիո Ռամոսը չկարողացավ զսպել իր արցունքները վերջին ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Երիտասարդը հարձակվել է կնոջ վրա, դանակով հարվածներ հասցրել, իսկ հետո կտրել նրա պարանոցը (լուսանկարներ) Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է թիմ հրավիրել Ջանլուիջջի Դոննարումային Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների հետ Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագիրը Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու հարցը Պուտինն ու Բայդենը քննարկել են Իրանի միջուկային գործարքը Լոռիից, էքսկուրսիայի պատրվակով, բերվելու են երեխաներ, պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին. ահազանգ Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը Ադրբեջանին նշանակալի քայլ կլինի․ Էրդողան Արցախում հանցագործները զանգահարում են զինվորների ծնողներին, ասում, որ նրանց շտապ գումար է անհրաժեշտ, խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդ Ժիրինովսկին գնահատել է Պուտինի և Բայդենի հանդիպման արդյունքները Գյումրին բոյկոտում է Նիկոլի հանրահավաքը. ավտոերթով Երևան բերելու համար մարդ չի հավաքվել (լուսանկարներ) ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ առջև պահանջներ են դրել. ծեծի է ենթարկվել ԱԱԾ գնդապետի որդին Քաղաքացին մանգաղ նվիրեց Քոչարյանին՝ ի հակառակ Փաշինյանի մուրճի, որպեսզի քաղաքական մոլախոտերին հնձի (տեսանյութ) «Նիկոլի շտաբի աշխատողն առաջարկել ա մարդա 50.000 դրամ». Վիոլետ Գրիգորյան Անհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ․ Ավետիսյան Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը. «Հայաստան» դաշինք ԱԳՆ-ի քայլը դիտարկում ենք որպես «Պատիվ ունեմ»-ի գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ. հայտարարություն Պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ 50 հաղորդում է ստացվել. Դատախազություն Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ․ Դմիտրի Պեսկով Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. ՔՊ-ական պատգամավոր Ոստիկանները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին. «Հայաստան» դաշինք Կրեմլը նշել է, թե ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Բայդենը Ի տարբերություն ոմանց ավտոբուսներով հետևներիցս մարդկանց չենք տանում. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժած 14-ամյա պատանու վիճակը ծանր է Սա էլ անբարո սրիկայի հերթական ստերի բացահայտումը. Աշոտյանը Փաշինյանի՝ իրար հակասող ելույթներ է հրապարակել (տեսանյութ) Եթե մենք այսօր սխալվենք, եթե այսօր զիջենք, եթե այսօր կոտրվենք, վաղը կարող է ուշ լինել․ Արմեն Գևորգան Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ․ Արթուր Վանեցյան Մի՛ անցեք թույլատրելիության սահմանները. ԱԱԾ պահեստազորի սպաներ Հարգելի՛ պետական ծառայողներ, մի՛ վախեցեք, մի՛ գնացեք այսօրվա հանրահավաքին․ Արփինե Հովհաննիսյան «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցին Փաշինյանն իր ձեռքի մուրճով քանդում է Հայաստանի տնտեսությունը. Սուրեն Պարսյան Ինչու և որ պահին Վանեցյանը հեռացավ Փաշինյանից Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՀՀ դեսպանություն Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել մեղադրյալ․ Վանեցյանը՝ Մարգարյանին «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկելու մասին Երկրաշարժ՝ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ Մի ալարեք, ընտրացուցակներն ուսումնասիրեք. Երվանդ Վարոսյանը հայտնաբերել է, որ իրենց տանն անծանոթ մարդ է հաշվառված (ֆոտո) ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքական հավաքների ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ. ամփոփ վերլուծություն «Փաստ». Արա Աբրահամյանի հետ Մոսկվա են մեկնել անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներ Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից վնասվածք ստացած երեխան կոմայի մեջ է․ հայրը մանրամասներին տեղյակ չէ. Hraparak.am Հանցագործության այս դեպքը հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն. Թովմասյան Բաքուն և Անկարան անթաքույց փորձ են կատարում առաջ մղել հենց «Թուրանական միջանցքի» գաղափարի իրականացումը. իրանագետ Ինչպե՞ս կարող եմ բացառել, որ բժիշկներ չեն լինի. նախարարը խուսափեց ասել՝ բժիշկներին հրահանգե՞լ են մասնակցել Փաշինյանի հանրահավաքին (տեսանյութ) Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Ձայնագրությունը կարող էր հանրայնացվել Գասպարյանի կամ Պապիկյանի կողմից, կամ՝ նրանց գիտությամբ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այս երիտթալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ կոռումպացվածներն ու թալանչիներեն իրենք են. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Գյումրեցի չեմ և Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց իմ նախագահության 10 տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ սրտիս մի մասը մնաց Գյումրիում. Քոչարյան (տեսանյութ) Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել. «Փաստ» Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը․ անչափահաս երեխան գտնվում է հիվանդանոցում. 168.am Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 96 և մահվան 1 դեպք Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈւՂԻՂ Հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա, պոկել ու պատառոտել բոլոր պաստառները. Բագրատյանն ահազանգում է. Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ «Կյանքում երբեք և ոչինչ կիսատ չեմ թողել...այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է...» Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդը կոչով է հանդես եկել Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ» Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք այսպես չէր նվաստացրել ոստիկանությանը, չէր սարքել չուլ ու անինքնասեր փալաս. Ռաֆայել Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ադրբեջանական հեռահար սցենարի բոլոր կետերը. «168 ժամ»

Ինչպես 1992թ.-ին ազատագրվեց Շուշին

Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Երկու դեպքում էլ տեղի ունեցան մարտական գործողություններ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը և մանրամասներ ներկայացրել Շուշիի ազատագրման օպերացիայից:

«Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Երկու դեպքում էլ տեղի ունեցան մարտական գործողություններ: Սակայն, եթե 92-ի մայիսին ծավալված օպերացիան՝ իր կազմակերպվածությամբ և մարտավարական գրագետ լուծումներով բավականին համահունչ էր ռազմագիտության տառին ու ոգուն, ապա 2020-ի նոյեմբերին կատարվածը նման էր ապաշնորհ բեմադրության... Վերջինիս պատմությունը դեռ կանդրադառնա, իսկ ահա, թե զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը, ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացվող անդրադարձում:

ՇՈւՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

...Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների «ընդվզումները» միավորող և ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի: Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը և այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ: Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով «վարակիչ» դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար: Միայն 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից և Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4700 արկ, որից մոտ 3000-ը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծությունների հետևանքով զոհվեցին 111 և վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն և շինություն...

Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացված էին՝ «Տարածքային», «Ղարաբաղ», Ժողովրդական ճակատի, Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը, «Սաբաիլ» տանկային ստորաբաժանումը, հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը և մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի: Ըստ նույն աղբյուրի, Շուշիում առկա էր նաև բավարար քանակի ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետևակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 «Գրադ» հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ «АГС-17» տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ «Стрела» տեսակի կայանք և մեծ քանակությամբ զինամթերք:

Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ...

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որևէ տարբերության, վկայակոչում է նաև նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը: Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից պարզվում է նաև հետևյալը. «...Ես հրաման տվեցի «Գրադ» կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել: Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում և Ղազիևի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը և այնտեղից հետևում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետևանքով շարքից հանվել է 5 միավոր հետևակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ «134»-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը և սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին... Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի...»:

Ստեփանակերտի և շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են և, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի «պաշտպանության» հրամանատար Էլբրուս Օրուջևի և Ռահիմ Ղազիևի միջև 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության, այլև Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես «կանխարգելիչ հարված»: «Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիևը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաև իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ»,-վկայում է Է. Օրուջևը: Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ և բառացիորեն ասաց հետևյալը. «Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման»:

Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ «ազատ գործելու» համար, ինչպես վերևում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:
Մայիսի 7-ին ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի և Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին «Գրադ» կայանքի շուրջ 200 հրթիռ և տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետևանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, ևս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում և քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:

Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի...

Հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու և, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի: Մայիսի 7-ի երեկոյան կողմ Ստեփանակերտի հարավարևմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան հայկական ստորաբաժանումները չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման: Ըստ ուղղությունների, գործողությանը ներգրավված էին.
-«Հյուսիսային» ( հրամ.՝ Վալերի Չիթչյան)՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը, հետախուզական վաշտը, «Սևանի» (Սուրիկի), Հրազդանի (Սասունի), Ստեփանավանի (Հրաչի) ջոկատները.

-«Արևելյան»(հրամ.՝ Արկադի Կարապետյան)՝1-ին վաշտ, «Շոշի», «Դաշուշենի»,«Քռասնու», «Ագոյի», «Ռուսլանի», «Դաշնակների», «Մոստ» ջոկատները.

-«Հարավային» (հրամ.՝ Սամվել Բաբայան)՝ 2-րդ և 3-րդ վաշտերը, «Բերդաձորի», «Ավետարանոցի», «Սխնախի», «Ակնաղբյուրի», «Քարին տակի», «Դաշնակների» (Ժիրայր Սեֆիլյանի) ջոկատները, «Քիրս» խումբը.

-«Հյուսիսարևմտյան» (հրամ.՝ Սեյրան Օհանյան)՝ «Բադարայի», «Կումայրիի», «Բալուջայի», «Հրանտ», «Վաղոյի», «Արամո», «Արաբո» ջոկատները, ԴՀ մեկ խումբ:
Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողյանը:

Համաձայն մարտական որոշման, հայկական ուժերը, որոնց տրամադրության տակ կար մինչև 1200 անձնակազմ (ընդեմ հակառակորդի ունեցած մոտ 2500-ի, որից 1700-ը՝ Շուշիում, 300-ը՝ Քյոսալար-Կարագյավ հատվածում, 500-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 տանկ (ընդեմ 8-ի, որից 4-ը՝ Շուշիում, 2-ը Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝Լաչինի ուղղությամբ), 16 ՀՄՄ և այլ զրահամեքենա (ընդեմ 25-ի, որից 13-ը՝ Շուշիում, 7-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 5-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 հրետանային միջոց (ընդեմ 12-ի, որից 8-ը՝ Շուշիում, 4-ը՝ Քյոսալար-Կարագյավում), 6 ականանետ (ընդեմ 36-ի, որից 20-ը՝ Շուշիում, 6-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 10-ը՝ Լաչինի ուղղությամբ),4 ռեակտիվ հրետանի (ընդեմ 5-ի, որից 2-ը՝ Շուշիում, 1-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝ Լաչինի ուղղությամբ), 27 նռնականետ (ընդեմ 50-ի, որից 30-ը՝ Շուշիում, 5-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 15-ը՝ Լաչինի ուղղությամբ) միաժամանակյա հարձակման պետք է անցնեին շուրջ 40 կմ երկարությամբ ձգվող Քյոսալար-Շուշի-Մուսունմանլար ճակատի բոլոր ուղղություններով:
Չնայած ուժերի և միջոցների միջին հարաբերակցությունն ամբողջ ճակատում կազմում էր 1:2,6՝ ի օգուտ հակառակորդի, այդուհանդերձ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը, գլխավոր շեշտը դնելով գործողությունների կազմակերպման որակական գործոնի վրա, մայիսի 7-երեկոյան հրաման արձակեց խիստ ծածուկ կերպով ստորաբաժանումներն ըստ ուղղությունների դուրս բերել ելման շրջաններ:

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմանում օպերացիայի ղեկավար կազմն զբաղեցրեց Շոշ գյուղից մոտ 500մ հյուսիս-արևելք ծավալված հրամանատարական կետը: Քառասուն րոպե անց ուղղությունների հրամանատարները զեկուցեցին խնդիրների կատարման պատրաստականության մասին: Ժամը 02.50-ին տրվեց հրետանային նախապատրաստություն սկսելու հրաման: Հիմնական թիրախային հարվածները հասցվում էին բուն Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով, մի կողմից՝ ճնշել ռազմակայանում տեղակայված կրակակետերը, որոնցից արկերի հեղեղ էր թափվում Ստեփանակերտի վրա, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծել ինքնապաշտպանության ուժերի առաջխաղացման համար:

Ընդհանուր առմամբ Շուշիի վրա հայ հրետանավորները «Գրադ» կայանքից արձակեցին 240 հրթիռ: Ինչ վերաբերում է հարակից ուղղություններին, ապա հրետանային նախապատրաստության ընթացքում բացառապես կիրառվել են «Ալազան» տեսակի հրթիռային կայանք, «Д-30», «КС-19» հրանոթներ և ականանետեր:

Հրետանային նախապատրաստությունը բարեհաջող իրականացնելուց հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը, համաձայն նախապես հստատված մարտական որոշման, չորս ուղղություններով անցան հարձակման:

Մարտի 8-ի առավոտից ահեղ մարտեր սկսվեցին Ջանհասանից մինչև Քիրս ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Չնայած մարտագծի որոշ հատվածներում հակառակորդի կողմից ցույց տրված դիմադրությանը, բայցևայնպես, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հստակ ղեկավարման և ենթակա ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտվեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից և կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը:

Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և արևելքից ճեղքված էր, իսկ արդեն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ: Դեպքերը հաջող էին զարգանում նաև թևերում գործող արցախյան ստորաբաժանումների համար: Քիրս լեռան ուղղությամբ տեղաբաշխված ինքնապաշտպանական ջոկատները շեշտակի հարվածներով առաջանալով դեպի Լիսագոր, տիրեցին գյուղի մոտակայքում գտնվող ռազմավարական կարևորության բարձունքներից մեկը և վերահսկողության տակ առան Շուշի-Լաչին մայրուղին: Շրջափակման վտանգի տակ հայտնված ադրբեջանական զինուժի շարքերում սկսվեց խուճապ: Մի կողմից դիմահար հարվածները, իսկ մյուս կողմից շրջափակման սպառնալիքը թշնամական ուժերին դարձրին անկառավարելի:

Ադրբեջանական հրամանատարությունն իր բարոյալքված զինյալների տարանջատ ու անկազմակերպ փախուստը կանխելու նպատակով գործողության մեջ դրեց օդուժ: Կեսօրին մոտ թշնամական մեկ ռազմական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ գրոհեցին Շուշիում գտնվող ինքնապաշտպանական ուժերի վրա: Բացի այդ, Շուշիի մարտագծում հայկական կողմի ուշադրությունը շեղելու համար, Աղդամի դիրքերից հակառակորդն անցավ լայնածավալ հարձակողական գործողությունների: Մայիսի 8-ի ժամը 15.00-ի սահմաններում ադրբեջանական ուղղաթիռները ներխուժելով Արցախի օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն և Ասկերանի շրջանի Շոշ և Քռասնի գյուղերը: Մաժամանակ ծանր մարտեր էին ընթանում Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած սահմանահատվածում:

Անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայի աջակցությամբ գործող հակառակորդի գերակշիռ ստորաբաժանումների դեմ, արևելյան ուղղությամբ տեղակայված հայ ինքնապաշտպանները թշնամուն ստիպեցին հրաժարվել հետագա գործողությունները շարունակելու մտքից և կորուստներ կրելով (9 զոհ, տասնյակ վիրավորներ և 1 զրահատեխնիկա) նահանջել ելման դիրքեր:
Նույն օրը ժաը 18.00-ի մոտերքին Ֆիզուլու շրջանում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումների կողմից հարձակում ձեռնարկվեց նաև Տող գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Սակայն այստեղ ևս հակառակորդը ստանալով արժանի հակահարված, հետ շպրտվեց:

Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Համատարած լռության մեջ քաղաքի տարբեր ծայրերից միայն լսելի էին երկար ընդհատումներով ավտոմատային կրակահերթեր: Մայիսի 9-ի առավոտյան Հայոց բերդաքաղաքը լրիվությամբ արդեն ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ էր...

Շուշիի ռազմագործողության կազմակերպված ընթացքն ու փայլուն ավարտը ցույց տվեց, որ դեռ նոր-նոր կազմավորվող Արցախի ինքնապաշտպանական ուժերն ի վիճակի են մարդկային ու ռազմատեխնիկական հնարավորություններով բազմիցս գերազանցող հակառակորդին հակադրել իրենց կամքն ու վճռականությունը և ռազմագիտության տառին ու ոգուն համահունչ գրագետ մարտավարությամբ կատարել անհնարին թվացող խնդիր:

Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տվեց 47 զոհ, 68 վիրավոր, 2 անհայտ կորած, 1 միավոր «Т-72» տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա («БМП-1»):
Անհամեմատ մեծ էին հակառակորդի կրած մարդկային ու ռազմատեխնիկական կորուստները: Ինչպես բուն Շուշիի, այնպես էլ մարտական թատերաբեմի վերածված հարակից ուղղություններում ադրբեջանական բանակը, բացի մեծ թվով անձնակազմից, կորցրեց շուրջ 10 միավոր զրահատեխնիկա, նույնքան էլ՝ տարբեր տեսակի հրետանային միջոցներ, մեծ քանակությամբ հրթիռներ, արկեր և այլ զինամթերք»:

 

Չափազանց վտանգավոր, խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը. ՄԻՊ Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է. Գագիկ Համբարյան (լուսանկար) Տավուշի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել Գագիկ Ծառուկյանը Պետրոս Ղազարյանի հյուրն է (տեսանյութ) Այլևս կանգնած ենք Սյունիքը փրկելու կամ թուրքին հանձնելու ճամփաբաժանին. Սուրիկ Խաչատրյան Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդկանց ավտոբուսներով Երևան են բերել (լուսանկարներ) Արթուր Աբրահամի և ԲՀԿ ղեկավար Գ.Ծառուկյանի անակնկալ հանդիպումը (տեսանյութ) Ծափերով ու ջերմ ողջույններով հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին (ֆոտոշարք) Օղակների արքա Ալբերտ Ազարյանն իր խոսքն ուղղեց Գ.Ծառուկյանին ԱԻՆ աշխատակիցներին պարտադրել են ներկայանալ Փաշինյանի հանրահավաքին, հակառակ դեպքում՝ ազատման դիմում գրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ Եղեգնաձորի ոստիկանների հետ միասին․ hraparak.am ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց մարզաշխարհի ներկայացուցիչների հետ 3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. Միքայել Մինասյան Սեւան քաղաքում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն Մադրիդի «Ռեալը» հավերժ իմ սրտում է․ Սերխիո Ռամոս Եղանակը Հայաստանում Քոչարյանը պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է քաղաքացիական պատերազմ ընտրություններից հետո Պաշտոնական․ Ջանլուիջջի Բուֆֆոնը տեղափոխվեց «Պարմա» Մամեդովն արձանագրում է, որ Ադրբեջանի համար լավագույն ելքը Փաշինյանի հաղթանակն է․ Վարուժան Գեղամյան (ֆոտո) Սերխիո Ռամոսը չկարողացավ զսպել իր արցունքները վերջին ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Երիտասարդը հարձակվել է կնոջ վրա, դանակով հարվածներ հասցրել, իսկ հետո կտրել նրա պարանոցը (լուսանկարներ) Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է թիմ հրավիրել Ջանլուիջջի Դոննարումային Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների հետ Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագիրը Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու հարցը Պուտինն ու Բայդենը քննարկել են Իրանի միջուկային գործարքը Լոռիից, էքսկուրսիայի պատրվակով, բերվելու են երեխաներ, պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին. ահազանգ Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը Ադրբեջանին նշանակալի քայլ կլինի․ Էրդողան Արցախում հանցագործները զանգահարում են զինվորների ծնողներին, ասում, որ նրանց շտապ գումար է անհրաժեշտ, խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդ Ժիրինովսկին գնահատել է Պուտինի և Բայդենի հանդիպման արդյունքները Գյումրին բոյկոտում է Նիկոլի հանրահավաքը. ավտոերթով Երևան բերելու համար մարդ չի հավաքվել (լուսանկարներ) ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ առջև պահանջներ են դրել. ծեծի է ենթարկվել ԱԱԾ գնդապետի որդին Քաղաքացին մանգաղ նվիրեց Քոչարյանին՝ ի հակառակ Փաշինյանի մուրճի, որպեսզի քաղաքական մոլախոտերին հնձի (տեսանյութ) «Նիկոլի շտաբի աշխատողն առաջարկել ա մարդա 50.000 դրամ». Վիոլետ Գրիգորյան Անհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ․ Ավետիսյան Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը. «Հայաստան» դաշինք ԱԳՆ-ի քայլը դիտարկում ենք որպես «Պատիվ ունեմ»-ի գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ. հայտարարություն Պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ 50 հաղորդում է ստացվել. Դատախազություն Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ․ Դմիտրի Պեսկով Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. ՔՊ-ական պատգամավոր Ոստիկանները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին. «Հայաստան» դաշինք Կրեմլը նշել է, թե ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Բայդենը Ի տարբերություն ոմանց ավտոբուսներով հետևներիցս մարդկանց չենք տանում. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժած 14-ամյա պատանու վիճակը ծանր է Սա էլ անբարո սրիկայի հերթական ստերի բացահայտումը. Աշոտյանը Փաշինյանի՝ իրար հակասող ելույթներ է հրապարակել (տեսանյութ) Եթե մենք այսօր սխալվենք, եթե այսօր զիջենք, եթե այսօր կոտրվենք, վաղը կարող է ուշ լինել․ Արմեն Գևորգան Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ․ Արթուր Վանեցյան Մի՛ անցեք թույլատրելիության սահմանները. ԱԱԾ պահեստազորի սպաներ Հարգելի՛ պետական ծառայողներ, մի՛ վախեցեք, մի՛ գնացեք այսօրվա հանրահավաքին․ Արփինե Հովհաննիսյան «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցին Փաշինյանն իր ձեռքի մուրճով քանդում է Հայաստանի տնտեսությունը. Սուրեն Պարսյան Ինչու և որ պահին Վանեցյանը հեռացավ Փաշինյանից Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՀՀ դեսպանություն Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել մեղադրյալ․ Վանեցյանը՝ Մարգարյանին «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկելու մասին Երկրաշարժ՝ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ Մի ալարեք, ընտրացուցակներն ուսումնասիրեք. Երվանդ Վարոսյանը հայտնաբերել է, որ իրենց տանն անծանոթ մարդ է հաշվառված (ֆոտո) ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքական հավաքների ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ. ամփոփ վերլուծություն «Փաստ». Արա Աբրահամյանի հետ Մոսկվա են մեկնել անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներ Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից վնասվածք ստացած երեխան կոմայի մեջ է․ հայրը մանրամասներին տեղյակ չէ. Hraparak.am Հանցագործության այս դեպքը հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն. Թովմասյան Բաքուն և Անկարան անթաքույց փորձ են կատարում առաջ մղել հենց «Թուրանական միջանցքի» գաղափարի իրականացումը. իրանագետ Ինչպե՞ս կարող եմ բացառել, որ բժիշկներ չեն լինի. նախարարը խուսափեց ասել՝ բժիշկներին հրահանգե՞լ են մասնակցել Փաշինյանի հանրահավաքին (տեսանյութ) Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Ձայնագրությունը կարող էր հանրայնացվել Գասպարյանի կամ Պապիկյանի կողմից, կամ՝ նրանց գիտությամբ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այս երիտթալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ կոռումպացվածներն ու թալանչիներեն իրենք են. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Գյումրեցի չեմ և Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց իմ նախագահության 10 տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ սրտիս մի մասը մնաց Գյումրիում. Քոչարյան (տեսանյութ) Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել. «Փաստ» Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը․ անչափահաս երեխան գտնվում է հիվանդանոցում. 168.am Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 96 և մահվան 1 դեպք Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈւՂԻՂ Հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա, պոկել ու պատառոտել բոլոր պաստառները. Բագրատյանն ահազանգում է. Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ «Կյանքում երբեք և ոչինչ կիսատ չեմ թողել...այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է...» Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդը կոչով է հանդես եկել Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ» Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք այսպես չէր նվաստացրել ոստիկանությանը, չէր սարքել չուլ ու անինքնասեր փալաս. Ռաֆայել Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ադրբեջանական հեռահար սցենարի բոլոր կետերը. «168 ժամ»
website by Sargssyan