Կոմանդոսին հետմահու շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում
Արկադի Տեր Թադևոսյանին` Կոմանդոսին, հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմից:
«Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան,Կոմանդոս)` Հայաստանի Ազգային հերոս
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,-ասվում է հաղորդագրությունում: