Ամռանը Զինեդին Զիդանը կարող է լքել Մադրիդի «Ռեալը»
Ինչպես նշում է Goal.com-ը` զգացողություն կա, որ ամռանը Զինեդին Զիդանը կլքի մադրիդյան ակումբը։
Զիդանը կարող է պայմանագրից շուտ լքել ակումբը, քանի որ մադրիդյան թիմի ներսում նյարդային վիճակ է։
Զիդանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Ընդգծենք, որ ավելի վաղ Զիդանին սպորտային մամուլը կապում էր Թուրինի «Յուվենտուսի» հետ, որտեղ ևս ամռանը սպասում են մարզչական փոփոխություններ։