Հաքան Չալհանօղլուի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»
Իտալական «Միլանի» թուրք ֆուտբոլիստ Հաքան Չալհանօղլուի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆուտբոլիստը ամռանը կարող է տեղափոխվել նաև Լոնդոն, քանի որ նա դեռևս պայմանագիրը չի երկարաձգել ակումբի հետ։
Հաքանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Գալաթասարայը»։ Ընդգծենք նաև, որ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում աչքի է ընկնում մեծ արդյունավետությամբ։