Քաղաքական որոշման մասին խոսք լինել չի կարող. Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի մասին
Բացառված է, որ մենք կայացնենք քաղաքական որոշումներ. իրավական գործընթացների բացերը ես մեր հաղորդման մեջ մանրամասն ներկայացրել եմ: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հաճախ դատախազությունը գործեր է հարուցում, կալանքի միջնորդություններ է ներկայացնում, ասենք, Սյունիքի դեպքերի հետ կապված, սակայն դատարաններն ազատ են արձակում այդ անձանց, արդյոք դատախազությունը քաղաքական որոշումնե՞ր է կայացնում:
«Քաղաքական որոշման մասին խոսք չի լինել չի կարող, որովհետև սրա առանձնահատկությունն այն է, որ և՛ կատարված դեպքերն են եղել հրապարակային, և՛ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դնել, նայել՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումն արդարացվա՞ծ է, թե՞ արդարացված չէ: Մնացած գործընթացներն իրավական են: Այո, նաև Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել եւ հիմա դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում»,- ասաց Դավթյանը: