«Բարսելոնան» սկսել է բանակցությունները Սերխիո Ագուերոյի տրանսվերի հարցով
Կատալոնական «Բարսելոնան» սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսվերը գնելու հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ագուերոն ցանկանում է հանդես գալ հենց Կատալոնիայում, քանի որ այնտեղ է նաև նրա հայրենակից Լիոնել Մեսսին։
Ընդգծենք, որ Ագուերոյի պայմանագիրն ավարտվում է ամռանը և նա կատալոնական ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։