Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է իջեցնել Ջեյդոն Սանչոյի տրանսվերային գինը
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն ամռանը կարող է լքել գերմանական ակումբը։ Այդ ֆոնին ակումբը որոշել է իջեցնել Սանչոյի տրանսվերային արժեքը, որպեսզի թիմերը կարողանան գնել նրան։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նշվում է, որ Սանչոյի տրանսվերային արժեքը կիջեցվի մինչև 78 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ընդգծենք, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է հատկապես Մանչեսթեր «Յունայթեդը»։